Հավաքվել Ազատության հրապարակում ու ավարտին հասցնել Փաշինյանի հեռացման գործը. ՀՓՇ
Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները եւ իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։ Այս մասին ասված է շարժման խորհրդի հայտարարության մեջ:
"Այլեւս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների եւ դրանց հետեւանքների մասին կրկին գնահատակններ տալը։
Փաշինյանը կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, չտրվել այս վարչախմբի սադրանքներին˒ պահպանել զսպվածություն, սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության˒ միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի եւ Հայոց Բանակի հրամանակարական բարձրագույն կազմի շուրջ։
Կոչ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին, ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում, մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին, մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը"։