23.11.2024
Հավաքվել Ազատության հրապարակում ու ավարտին հասցնել Փաշինյանի հեռացման գործը. ՀՓՇ
prev Նախորդ նորություն

Գլխավոր շտաբի հայտարարությունը կապված է բանակում նախատեսվող բարեփոխումների հետ. Քոչարյան

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հասարակությանը հանգստության կոչ արեց:


«Ստեղծված իրավիճակում ես բոլորին հանդարտության կոչ կանեի։ Ես ծանոթացա գլխավոր շտաբի հայտարարությանը։ Նրանք իրենց պահանջը կապում են Տիրան Խաչատրյանի հրաժարականի հետ։ Կներեք, բայց աշխարհում ոչ մի տեղ չեք տեսնի մի իրավիճակ, երբ մի զինվորին աշխատանքից հեռացնելու պատճառով բանակը քաղաքական հայտարարություններ է անում», - հայտարարել է Քոչարյանը։


Միևնույն ժամանակ, Քոչարյանը գլխավոր շտաբի ներկայիս հայտարարությունը համարում է նախապես պատրաստված գործընթաց։ Նրա խոսքով՝ դեռ ռազմական գործողությունների ժամանակ կային քաղաքական ուժեր, որոնք բանակին կոչ էին անում միավորվել գործող ռազմական ղեկավարության դեմ։


«Դուք տեսել եք, թե որքան ստորագրություններ են այդ հայտարարության տակ (ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի – խմբ.): Կարծում եմ, որ դա վաղուց եփած շիլա է, մեկ օրում այդքան մարդ չէր հավաքվի», - հայտարարել է նա:


Մինչդեռ Քոչարյանը վստահ է, որ ներկայիս իրավիճակը կապված է բանակում նախատեսվող բարեփոխումների հետ: