Հայաստանում ապրիլի 16-ին, ժամը՝ 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերի քանակը հասել է 1159-ի: Ինչպես հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, ապրիլի 16-ին, ժամը՝ 11:00-ի դրությամբ բուժվածների ընդհանուր քանակը կազմել է 358 մարդ: Միայն ապրիլի 15-ին բուժվել ու դուրս է գրվել 61 մարդ: Այս պահին փաստացի բուժվում է 783 պացիենտ: Ընդհանուր թեստերի քանակը՝ 9632: Մահվան ելքերը` 18-ը: Ապրիլի 15-ին բացասական թեստերի թիվը կազմել է 489: Մեկ պացիենտ է մահացել: Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարվել է արտակարգ դրություն, որը տևելու է մինչև մայիսի 14-ը: