23.11.2024
Եվրախորհրդի նախագահը կայցելի Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա
prev Նախորդ նորություն

Ալիեւը հայտարարել Է, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր՝ փետրվարի 26-ին, հայտարարել է, որ Բաքուն Երեւանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Մենք Հայաստանից առաջ վերադարձրել ենք բոլոր ռազմագերիներին։ Հիմա մնացածները դիվերսանտներ են։ Հայաստանի և այլ երկրների ցանկացած սպեկուլյացիա անտեղի է», - հայտարարել է Ալիևը արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական աղբյուրները տվյալներ չեն հրապարակում Ադրբեջանում հայ գերիների և ռազմագերիների մասին։ Սակայն, ըստ Սիրանուշ Սահակյանի, ով ներկայացնում է հայ գերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), Հայաստանն ունի անհերքելի ապացույցներ, որ ներկայումս Ադրբեջանում պահվում են ավելի քան 100 հայ գերիներ:


Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական իշխանությունների պնդումներն այն մասին, որ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ, կոպտորեն ոտնահարում են հետպատերազմյան մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները: