Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը գործողության մեջ։ «Զարգացած ռազմարդյունաբերությունը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է», - գրել է նա իր Facebook- յան էջում: