ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սենատոր-հանրապետականների հետ քննարկել են F-35 ռմբակոծիչների արտադրության ծրագիրն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հանել էր Թուրքիային ծրագրից՝ կապված ռուսական հակահրթիռային պաշտպանության С-400 համակարգերի գնման հետ: Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, որին մասնակցել են հինգ սենատոր-հանրապետականներ, պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, լրագրողը հարցրել է Թրամփին F-35 ծրագրի մասին։ «Ահա թե ինչու ենք մենք այստեղ , մենք խոսում ենք մեր սենատորների հետ։ Կան շատ այլընտրանքներ։ Մենք մի բան կմտածենք։ Ես կարծում եմ, որ մենք մի բան կմտածենք»,- ասել է Թրամփը։