Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռեյնհոլդ Լոպատկայի, Էվա Էռնստ-Ձեձիչի եւ Պամելա Ռենդի-Վագների նախաձեռնած առաջարկ-միջնորդությունը: Ինչպես հայտնում է Ավստրիայի Հայ դատի գրասենյակը, միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են կրակի դադարեցման ուղղությամբ Ավստրիայի և Եվրամիության ջանքերին, Թուրքիայի կողմից միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը, ինչպես նաև Վիեննայում խաղաղ բանակցությունների անցկացմանը: