20.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում կան կուտակումներ
prev Նախորդ նորություն

Սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում:


Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանտետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում:


Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում:


Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանին ռազմագերիների վերադարձը հետաձգելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար