Ադրբեջանի ապրանքաշրջանառության բացասական հաշվեկշիռը ԱՊՀ երկրների հետ աճել է 27%-ով
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի և ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 3,759,7 միլիոն դոլար, ինչը 619,5 միլիոն դոլարով, կամ 19,7 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Մաքսային պետական կոմիտեի հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում արտահանման ծավալներն աճել են 118,8 միլիոն դոլարով կամ 13,8 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է 861,2 միլիոն դոլար, ներմուծումը աճել է 500,7 միլիոն դոլարով կամ 22%-ով և կազմել 2,779,7 մլն դոլար:
Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում ձևավորվել է առևտրաշրջանառության 1,799,7 միլիոն դոլարի բացասական հաշվեկշիռ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ ցուցանիշն աճել է 382 միլիոն դոլարով կամ 27%-ով: