Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 24-ի, երկուսը՝ վերջին մեկ օրում: Ինչպես հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, կորոնավիրուսային հիվանդությունից մահացած պացիենտները եղել են 88 և 65 տարեկան, պացիենտներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի: