Ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից արձանագրվել է ևս երկու մահվան դեպք: Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ:Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: VERELQ-ը հիշեցնում է, որ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք, որոնցից 580-ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում: