Իշխանությունը ցանկանում է ԳՇ-ն մտցնել ՊՆ-ի մեջ. Սահմանադրական փոփոխություն են պատրաստում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմդոն Մարուքյանը հայտնել է, որ կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները սահմանադրական փոփոխություններ է մշակում, որով նախատեսվում է Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներառել Պաշտպանության նախարարության կազմում։
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սահմանադրական փոփոխություններ է մշակում, որով նախատեսվում է Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներառել Պաշտպանության նախարարության կազմում», - այսօր, մարտի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ «Իմ քայլի» որոշ մարդիկ հիմա սահմանադրական փոփոխություններ են պատրաստում, որ Գլխավոր շտաբը մտցնեն ՊՆ-ի մեջ։ «Բայց ես նայեցի Սահմանադրությունը, տեսա, որ խորհրդարանով չեն կարող անել՝ առանց ռեֆերենդումի։ Հետևաբար, սա էլ է պրոբլեմ իշխանության համար»,- նշեց նա։
Վարչապետ Փաշինյանն մարտի 1-ին Հանրապետության հրապարակում իր աջակիցների հանրահավաքի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին անվանեց «դավաճան»՝ առանց որևէ ապացույցի ընդգծելով, որ նա կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը՝ իր հրաժարականի պահանջով հայտնի հայտարարությունը տարածելիս։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բանակի ղեկավար կազմը ԳՇ պետ Օնիկ Գասապարյանի գլխավորությամբ հանդես էին եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Փաշինյանը դա գնահատել էր, որպես ռազմական հեղաշրջման փորձ և Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդագիր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջինս այդ միջնորդագիրը՝ առարկություններով հետ է վերադարձրել վարչապետի աշխատակազմ:
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է նախագահի որոշմանը՝ առարկություններով հետ ուղարկել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը։ Մինչ այդ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: