22.11.2024
Կիսանախագահական համակարգ՝ կարևո՞ր, թե՞ անպատասխանատու. Փաշինյանը հակասեց ինքն իրեն
prev Նախորդ նորություն

Օնիկ Գասպարյանը կազատվի ԳՇ պետի պաշտոնից. սահմանադրագետ

Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկությունը չստորագրելու որոշումը, փաստացի նշանակում է, որ իրավունքի ուժով եռօրյա ժամկետում այդ միջնորդությունը կյանքի կկոչվի: Այսինքն՝ Օնիկ Գասպարյանը կազատվի ԳՇ պետի պաշտոնից: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը:


«Նախագահը, փաստացի, ընտրեց այս խնդրի իրավական հանգուցալուծման այլ տարբերակ: Նա ոչ թե վիճարկում է Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վարչապետ Փաշինյանի առաջարկությունը, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան կետը, որով կարգավորվում է ԳՇ պետին նշանակելու հարցը վարչապետի և նախագահի լիազորությունների շրջանակում: Այսինքն՝ նախագահը կարծում է, որ այստեղ Սահմանադրության հետ կապված խնդիր կա և ցականում է վիճարկել այս հարցը՝ ճշգրտելու համար՝ ով է ի վերջո նշանակում ԳՇ պետին: Քանի որ նախագահը վերջնական որոշում կայացնողը չէ, ուստի խնդրում է ՍԴ-ից, որ այս հարցում լինի հստակություն», - կարծում է փորձագետը:


Նախագահի կողմից վարչապետի ներկայացրած միջնորդագրի չստորագրելը, նշում է Խալաթյանը, նշանակում է, որ այն կմտնի ուժի մեջ եռօրյա ժամկետում: «Քանի որ կա սահմանադրական կայունության խնդիր, ապա նա որոշել է չխոչընդոտել դրան և դիմել ՍԴ ապագայի համար: Ուստի վարչապետի որոշումը Օնիկ Գասապարյանին ազատելու վերաբերյալ եռօրյա ժամկետում կմտնի ուժի մեջ», - նկատում է նա:


Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու և դիմել Սահանադրական դատարան: Նախագահը, սակայն դիմում է Սահմանադրական դատարան ոչ թե վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդագիրը վիճարկելու հարցով, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:


Վարչապետ Փաշինյանն մարտի 1-ին Հանրապետության հրապարակում իր աջակիցների հանրահավաքի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին անվանեց «դավաճան»՝ առանց որևէ ապացույցի ընդգծելով, որ նա կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը՝ իր հրաժարականի պահանջով հայտնի հայտարարությունը տարածելիս։


Հիշեցնենք, որ ավելի վաղ բանակի ղեկավար կազմը ԳՇ պետ Օնիկ Գասապարյանի գլխավորությամբ հանդես էին եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:


Փաշինյանը դա գնահատել էր, որպես ռազմական հեղաշրջման փորձ և Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդագիր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջինս այդ միջնորդագիրը՝ առարկություններով հետ է վերադարձրել վարչապետի աշխատակազմ:


Նիկոլ Փաշինյանն արձագանքել է նախագահի որոշմանը՝ առարկություններով հետ ուղարկել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը։ Մինչ այդ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: