21.04.2025
«Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպում է պահանջում նախագահ Արմեն Սարգսյանի հետ
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս և հանձնարարականներ տվել

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է հատուկ նշանակության N զորամաս, խորհրդակցություն անցկացրել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի և զորամասի հրամանատարական կազմի հետ:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գործում զորամասի անձնակազմի, մասնավորապես՝ զորամասի նախկին հրամանատար, Հայաստանի ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ներդրած ավադը, հետաքրքրվել զինծառայողների մարտական պատրաստության ընթացիկ աշխատանքներով:


Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և զորամասի հրամկազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել անձնակազմի մարտական պատրաստության բարձրացմանը միտված պլանային և արտապլանային միջոցառումներն ու դրանց իրականացման ընթացքը:


Աշխատանքային այցի ավարտին նախարար Հարությունյանը հատուկ նշանակության զորամասի հրամկազմին տվել է հանձնարականներ, ուրվագծել ընթացիկ ուսումնական տարվա գերակա աշխատանքային ուղղությունները:


 

Այսօրվա դժվարությունները մեզ ոչ թե պետք է թևաթափ անեն, այլ համախմբեն. Արա Այվազյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար