20.04.2025
Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը հանդիսանում է ԶՈՒ բարձրագույն հրամանատարը
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը լսեց մեզ, առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյան

Նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկելուն: Նախագահը լսեց մեր տեսակետները, ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի: Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է պատվիրակության անդամներին, որ ի գիտություն կընդունի իրենց խոսքն ու կիրականացնի իր սահմանադրական լիազորությունը:


«Նախագահը որևէ բան չի ասել, թե ինչու ԳՇ պետին ազատելու միջնորդագրի հարցով չի դիմել ՍԴ»,- հավելել է Վանեցյանը:


VERELQ-ը տեղեկացնում է, որ հհանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։


Ի դեպ, քիչ առաջ Գլխավոր շտաբը հանդես եկավ նոր հայտարարությամբ, ներկայացնելով վերլուծություն Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու շուրջ զարգացումների մասով, որում նշվում է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։


 


 

Ի՞նչ խախտումներ է արձանագրել ՄԻՊ աշխատակազմը Խարբերդի մանկատանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար