20.04.2025
Գործին ծանոթ չեմ. ԲԴԽ նախագահը՝ ԱԺ խոսնակի ծեծի մասնակցիներին չկալանավորելու մասին
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.


«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,


ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում:


Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով:


Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,


մաղթում եմ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն»:

Սկանդալ ԱԺ-ում. ԲԴԽ նախագահը իրեն վիրավորելու համար դիմելու է էթիկայի հանձնաժողով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար