7.09.2025
Արմեն Սարգսյանն ընդդիմության առաջնորդների հետ քննարկել է ճգնաժամի հանգուցալուծումը
prev Նախորդ նորություն

Արցախի Մարտունու վարելահողերի 15 հազար հեկտարից ավելին մնացել է Ադրբեջանի վերահսկողությանը

Արցախի Մարտունու շրջանի 27 հազար 133,1 հեկտար վարելահողերից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության ներքո է անցել 15 հազար 792,1 հա-ը, որից` 8 հազար 603,8 հա վարելահող, 7 հազար 188,3 հա պետպահուստային ֆոնդ, մշակված` 6 հազար 418.48 հա և 250 հա վարելահող, որտեղ ցանքս էր կատարվել: Այս մասին Մարտունու «Ամարաս» պաշտոնաթերթին տեղեկացրել են շրջվարչակազմի գյուղատնտեսական բաժնից:


«Մինչև պատերազմը շրջանի առկա վարելահողերից մշակվում էր մոտ 22 հազար հեկտարը: Ներկայումս հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 308,29 հա խաղողայգի, 230 հա նռան և 62,27 հա պտղատու այգի»,-մանրամասնել են Մարտունու շրջվարչակազմի գյուղատնտեսության բաժնից:


Բացի այդ, «Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՓԲԸ տնօրեն Նվեր Սաֆարյանի տեղեկատվությամբ՝ Մարտունու շրջանում պատերազմի ընթացքում, հրետակոծության հետևանքով սատկել է` 578 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 872 գլուխ մանր եղջերավոր, 820 գլուխ խոզ, ինչպես նաև կորել` 792 գլուխ խոշոր եղջերավոր, 565 գլուխ մանր եղջերավոր անասուն:


Պատերազմի ընթացքում Մարտունու՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների որոշակի քանակություն մնացել է հակառակորդի վերահսկողության տակ:


Մարտունու շրջանի տարբեր համայնքների ղեկավարների տրամադրած նախնական տվյալներով` հակառակորդի վերահսկողության տակ է մնացել նաև 15 կոմբայն, 105 տրակտոր և 100-ից ավելի գյուղատնտեսական այլ սարքավորումներ:


 

Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված. դատախազություն
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը