Արմեն Սարգսյանն ընդդիմության առաջնորդների հետ քննարկել է ճգնաժամի հանգուցալուծումը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: Շարժման ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները:
VERELQ-ը հիշեցնում է, որ հանդիպումից անմիջապես հետո Վանեցյանը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է պատվիրակության անդամներին, որ ի գիտություն կընդունի իրենց խոսքն ու առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի: