23.11.2024
Ազգ, բանակ, հաղթանակ. հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում
prev Նախորդ նորություն

ԳՇ հայտարարությունը արվել է նախորդ իշխանությունների դրդմամբ. Նիկոլ Փաշինյան

Նախկին իշխանություններն այսօր փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ:


Այս մասին այսօր՝ մարտի 1–ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


"Զինված ուժերի ԳՇ-ի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել։ Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ ԳՇ հայտարարությունը, այդ թվում՝ 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է։ Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք։ Այլոց շարքում, այդ թվում Սերժ Սարգսյանն է Զինված ուժերի որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով նրանց փորձել դրդել՝ դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ", – ասաց Փաշինյանը։