Ամերիկյան կողմը փորձում է կազմաքանդել Սիրիան՝ աջակցելով քրդական անջատողականներին և հանդես գալ Թուրքիայի դեմ, որը ցանկանում է հսկել Սիրիայի հյուսիսային շրջանները: Այդ մասին հայտարարել է փորձագետ Բորիս Դոլգովը: Նա նշել է, որ Սիրիայի կազմաքանդումը ձեռնտու է ԱՄՆ-ին, որպեսզի սիրիական տարածքների մի մասը չվերահսկվեն կենտրոնական իշխանությունների կողմից: Ըստ նրա, ամերիկացիները գողանում են սիրիական նավթը, իսկ ԵՄ երկրները շարժվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղեծրում: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է աշխարհին հրամցնել իր գերակայությունը: