23.11.2024
Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը. Գլխավոր շտաբի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Լավրովը և Այվազյանը քննարկել են Հայաստանում վերջին զարգացումները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա.Այվազյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ը։


Արա Այվազյանը տեղեկացրել է Հայաստանում վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմը ընդգծել է, որ իրավիճակը դիտարկում են որպես Հայաստանի ներքին գործ և ակնկալում են, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով:


Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։


Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում։