23.11.2024
Սա Գլխավոր շտաբի կողմից հեղաշրջում չէ, բանակը միացել է իր ժողովրդին. Օհանյան
prev Նախորդ նորություն

Հայ ժողովուրդը ստիպված է դիմակայել կործանման տանող ապազգային իշխանությանը. Մնացականյան

Իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից ՀՀ վարչապետին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին։ Այս մասին հայտարարություն է տարածել գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: 


Մնացականյանի հայտարարության մեջ ասված է.


«Սիրելի հայրենակիցներ,


Մենք ազգովին նորից ապրում ենք պատմական ու ճակատագրական պահ։


Հայ ժողովուրդը ստիպված է դիմակայելու ոչ միայն արտաքին, այլ երկիրը կործանման տանող մեր այսօրվա ապազգային իշխանություններին:


Որպես Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած և Հայոց բանակաշինության գործում համեստ ավանդ ունեցած հայ մարդ, չեմ կարող պասիվ դիրք գրավել այս դժվարին ժամանակահատվածում, երբ վճռվում է Հայրենիքի լինել-չլինելու հարցը։


Ելնելով ստեղծված պատմական անհրաժեշտությունից՝ իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից ՀՀ վարչապետին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին։


Միաժամանակ իմ հորդորն ու կոչն եմ ուղղում ուսադրի արժեքն ու ծանրությունը գիտակցող ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին՝ իրենց վստահված պաշտոնական դիրքում լինել ազնիվ ու անաչառ Հայրենիքը վերահաս աղետից փրկելու գործում։


Պատիվ ունեմ»: