23.11.2024
Նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման նապատակով. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Սա Գլխավոր շտաբի կողմից հեղաշրջում չէ, բանակը միացել է իր ժողովրդին. Օհանյան

Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի հաղթանակ: Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:


Նրա խոսքով, պատերազմի որոշ ժամանակահատվածներում բանակը միայնակ էր մնացել, ինչը ոչ լիարժեք, անգրագետ, ապիկար կառավարման արդյունք է.


«Այս իշխանությունները և կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որևէ հատկանիշ չունեն: Դրա արդյունքում է, որ բանակը պատերազմի ժամանակ մնաց միայնակ: Մեր ամբողջ պատմության ընթացքում մեր կողքին կարմիր թելով անցել է մի շատ կարեւոր առանձնահատկություն, որ վտանգի պահին մենք միասնական ենք: Այս պատերազմի ժամանակ այս իշխանությունը այդ առանձնահատկությունը հիմնովին ոչնչացրեց»,- ասաց նա:


Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց զորամիավորումների հրամանատարներին, որոնք միացել են ԳՇ կոչին: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ տեղերում, հատկապես սահմաններին, այլևս ոչ մի թիզ չենք զիջելու հակառակորդին ու այլևս կամովին GPS-ով սահմանային ոչ մի իրավիճակ չի հանձնվելու հակառակորդին:  


«Սա Գլխավոր շտաբի կողմից հեղաշրջում չէ, բանակը միացել է իր ժողովրդին»,- հավելեց նա: