Ֆրանսիան Իրանին կոչ է արել չեղարկել 2015-ի միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման որոշումը: Փարիզը հայտարարել է, որ սպասում է այդ հարցով ԱԷՄԳ-ի զեկույցին: «Հարստացման ծավալների մեծացման մասին Իրանի հայտարարությունը հակասում է Վիեննայի համաձայնագրին: Մենք սպասում ենք այդ հայտարարության եւ Իրանի գործողությունների մասին ԱԷՄԳ-ի զեկույցին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ագնես ֆոն դեր Մյուլլը: Նա հավելել է, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում այդ գործարքին եւ Իրանին կոչ է անում «պահպանել իր պարտավորություններն ու համագործակցել ԱԷՄԳ-ի հետ»: