23.11.2024
Ծիծեռնակաբերդում կտեղադրվի 105 ռոյալ. դրանք կնվիրաբերվեն ՀՀ և Արցախի երաժշտական դպրոցներին
prev Նախորդ նորություն

Արցախում վերջին պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել շուրջ 600 անձի

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով վնասվածք ստացած շուրջ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի: Նրանցից 99-ին մասնագիտական խմբերն արդեն այցելել են: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը: 


Նա տեղեկացրեց, որ Հայաստանում ներկայում գործում է որակավորված 4 պրոթեզարան: Նախարարությունը շահառուին տրամադրում է պետական հավաստագիր, որը հնարավորություն է տալիս նրան ընտրել այն պրոթեզարանը, որն ինքը ցանկանում է:


"Պրոթեզավորման կարիք ունեցող 99 անձի կարիքների գնահատման տվյալները դիտարկելով՝ կարող ենք ասել, որ արտերկրում պրոթեզավորում իրականացնելու կարիք չկա: Մեր պրոթեզարանների կարողությունները բավարար են որակյալ ծառայությունները տրամադրելու համար»,- ասաց Ստեփանյանը:


Նրա խոսքով, պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել շուրջ 600 անձի, առաջին խումբ ստացել է 82 անձ, երկրորդ խումբ՝ 173, երրորդ խումբ՝ 335 անձ: