Ծիծեռնակաբերդում կտեղադրվի 105 ռոյալ. դրանք կնվիրաբերվեն ՀՀ և Արցախի երաժշտական դպրոցներին
Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, որը նախատեսում է Ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռքբերված 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Դրանք կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հիշատակի միջոցառումների ավարտից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին, այդ թվում, դրանցից 10-ը՝ Արցախի Հանրապետությունում:
2020-ին համավարակի բերումով ծրագիրը հետաձգվել էր: Այժմ այն իրագործվում է, մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը:
«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՍՄ, ԱԳ նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի մասնակցությամբ, ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել արվեստի ու մշակույթի մի շարք հայտնի գործիչներ:
Քաղաքապետարանից նաև հավաստիացրեցին, որ միջոցառումների ավարտից հետո նկարում երեւացող տաղավարըկապամոնտաժվի, և երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը: