12.06.2025
Արցախում վերջին պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել շուրջ 600 անձի
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը հստակ պատկերացում չունի ապաշրջափակման հնարավոր ազդեցության մասին

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հստակ պատկերացում չունի երկրի տնտեսության վրա տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավոր ազդեցության մասին։


Այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ սահմանների ապաշրջափակման հարցը ներկայումս քննարկման փուլում է, սակայն պատկերը դեռ պարզ չէ:


«Այս փուլում դժվար է որևէ հաշվարկ անել, քանի որ մենք չգիտենք, թե որտեղից են բացվելու սահմանները, ինչ հնարավորություններ են տրվելու», - ասաց նա:


Մեկնաբանելով այն հարցը, թե ինչ փուլում են գտնվում եռակողմ միջգերատեսչական հանձնաժողովում հաղորդակցության ապաշրջափակման հարցը, Հովհաննիսյանը նշել է, որ լիազորված չէ պատասխանել նման հարցերին:

Փաշինյանը պետք է պատասխան տա «Իսկանդեր»-ի մասին իր արտահայտությունների համար. Օհանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը