Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կժամանի նոյեմբերի 10-ին: Այս մասին VERELQ-ին հայտնեց կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը: Նրա խոսքով, Սերգեյ Լավրովը Երևանից կմեկնի հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին: Ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այցի հիմնական նպատակն է փաստաթղթի ստորագրումը, որը թույլ կտա ռուս մասնագետներին մուտք գործել Հայաստանի տարածքում գտնվող բիոլաբորատորիաներ: