24.11.2024
Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն
prev Նախորդ նորություն

Վրաստանի հատուկ նշանակության ուժերը ձերբակալել Սահակաշվիլիի կուսակցության առաջնորդին

Վրաստանի հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակում եւ ձերբակալել նրա նախագահ Նիկա Մելիային: Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»-ն։


Նշվում է, որ հատուկ նշանակության ջոկատը ներխուժել է սենյակ, որտեղ գտնվել է Մելիան եւ ձերբակալել նրան։ Իրավապահները պղպեղային գազ են կիրառել, ինչի հետեւանքով բազմաթիվ ներկաների բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։


Մելիան մեղադրվում է 2019 թվականի ամռանը Թբիլիսիում հակառուսական ակցիաների ընթացքում խորհրդարանի գրոհի կազմակերպման մեջ, որոնք սկսվել էին ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ երկիր կատարած այցից հետո: Դատարանն ի սկզբանե նրան գրավի դիմաց ազատ է արձակել էլեկտրոնային ապարանջան կրելու պայմանով, որն ավելի ուշ ընդդիմադիրը ցուցադրաբար հանել է, ինչի համար նրա նկատմամբ գրավի նոր միջոց է կիրառվել:


Մելիան հրաժարվել է վճարել դրամական գրավը, որից հետո խորհրդարանը նրան զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից՝ դրանով իսկ թույլ տալով ընդդիմադիրի կալանքը։ Փետրվարի 17-ին կայացված կալանավորման մասին դատարանի որոշումից հետո Մելիան փակվել է իր կուսակցության գրասենյակում, դրսում նրան հսկում են մյուս ընդդիմադիրները, որոնք պնդում են, որ Մելիային չեն հանձնի ոստիկանությանը:


Մելիան իշխանություններին մեղադրել է այն բանում, որ իրեն փորձում են մեկուսացնել քաղաքական գործընթացներից և, փաստորեն, անհնազանդություն է հայտարարել դատարանի որոշմանը։ Նրա խոսքով՝ ձերբակալման գործողությունը կդառնա «Իվանիշվիլիի ռեժիմի վերջը»: