15.04.2025
Արցախի նախագահը խիստ մտահոգիչ է համարել Հայաստանում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Թուրքիան Հայաստանում իրադարձությունները գնահատում է որպես «հեղաշրջման փորձ»

Թուրքիան վճռականորեն դատապարտում է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Հունգարիայի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ:


«Անընդունելի է, որ զինվորականները տապալեն ժողովրդավարությամբ ընտրված իշխանությունը, և Թուրքիան քննադատում է ոչ միայն հեղաշրջման փորձերը, այլ նաև պաշտոնաթողության կոչերը ընտրված կառավարության դեմ, Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել թուրքական Anadolu գործակալությունը:


Այսօր՝ ավելի վաղ, Հայաստանի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ:


Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը համարել է հեղաշրջման փորձ և իր համախոհներին կոչ արել հավաքվել Հանրապետության հրապարակում։ Զուգահեռաբար հավաքի կոչ է արել «Հայրենիքի փրկության շարժումը»։ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրած պաշտոններից ազատել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Տարակուսանքով և զարմանքով ծանոթացանք «Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությանը. ՌԴ ՊՆ
Հաջորդ նորություն next