23.11.2024
«Հայրենի ելևէջներ». ստեղծագործում է անմահացած հերոսի 9 տարեկան որդին
prev Նախորդ նորություն

Նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու Փաշինյանի առաջարկը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը, սակայն այն դեռ չի ստորագրել։ Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից։


«Այս պահին առաջարկությունը ստորագրված չէ»,– մասնավորապես նշել են նախագահականից։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:


Այսօր առավոտյան Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, որով պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը:


Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ: