ՌԴ-ի և ՀՀ-ի պաշտպանության նախարարությունների միջեւ ինտենսիվ շփումներ են ընթանում. դեսպան
Հայաստանի զինված ուժերը բարեփոխումների կարիք ունեն։ Կարո՞ղ է եւ պատրա՞ստ է արդյոք ռուսական կողմն այդ հարցում աջակցություն ցուցաբերել։
Ռուսաստանն արդեն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Զինված ուժերի արդիականացմանը։ Այսպիսին է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերոհիշյալ հարցի պատասխանը։
Նրա խոսքով՝ այժմ շատ ինտենսիվ շփումներ են ընթանում Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ամենատարբեր ուղղություններով:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ռուսական 102-րդ ռազմաբազայի որոշակի զորամիավորման վերատեղաբաշխման հնարավորության հարցը:
Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ու պահպանությունն ապահովելու համար: