24.11.2024
Չենք մոռացել, որ Նիկոլին իշխանության են բերել այսօր ընդդիմադիր հանդես եկող ուժերը. Ասրյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք և 5 մահ

Հայաստանում փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170506 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 707329 վերջին մեկ օրում` 3198 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 4438 պացիենտ. մեկ օրում նվազել է 5-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 162098 անձ` վերջին մեկ օրում 104 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3167 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 803 է: