Metropoll-ի անցկացված սոցհարցման համաձայն Թուրքիայի ամենաճանաչված քաղաքական գործիչներն են երկրի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն ու Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն զբաղեցրել է 4-րդ տեղը՝25,7%: Էրդողանի դաշնակից՝ Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելին հայտնվել է 5-րդ հորիզոնականում՝25,4%: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղելավար Սելահետդին Դեմիրթաշը, ով 2016թ.-ից բանտում է, ունի 16,2% ճանաչելիության մակարդակ: