24.11.2024
Միակ ելքը՝ գործադիրը պետք է 52 մլրդ դրամը վերադարձնի «Հայաստան» հիմնադրամին. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանն Չինաստանի դեսպանի հետ քննարկել «Հյուսիս-հարավ» միջանցքի հարցը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին։


Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է հայ-չինական հարաբերությունների կարեւորությունը եւ հույս հայտնել, որ դեսպան Ֆան Յունի պաշտոնավարման ընթացքում դրանք էլ ավելի կամրապնդվեն։ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երկկողմ գործակցության օրակարգին առնչվող մի շարք ոլորտների։ Նախարարը մասնավորապես կարեւորել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում հայ-չինական համագործակցության շարունակականության եւ հետագա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ այս համատեքստում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ցուցաբերած աջակցությունը։


Նախարար Պապիկյանն անդրադարձել է նաեւ ջրամբարաշինության, էներգետիկայի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ գործակցության հնարավորություններին՝ այդ առումով կարեւորելով հայ-չինական հարաբերությունների զարգացման ներուժը։


Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության բավական լավ պատմություն ունեն, եւ առկա են նախադրյալներ՝ մեծապես խորացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Դեսպանն ընդգծել է նաեւ, որ ՉԺՀ կառավարությունն աջակցում եւ խրախուսում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մրցույթներին։


Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են հայ-չինական համատեղ ծրագրերում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ Հայաստանում ՉԺՀ դեսպանության եւ ՀՀ ՏԿԵ նախարարության միջեւ ակտիվ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման եւ ընդլայնման հնարավորությունները։