«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի մարզ հերթական անգամ ապացուցում է, որ այդ հողերն օկուպացվել են Հայաստանի կողմից»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան: Նրա խոսքով, Փաշինյանի նման քայլերը, ով մինչ հիմա պնդում էր, թե իբր Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի փոխարեն որոշում ընդունել, հաստատեցին, որ բանակցությունների անմիջական մասնակիցը պետք է լինի հենց Հայաստանը: «Սա նշանակում է, որ Փաշինյանը, որի որդին ծառայում է օկուպացման տակ գտնվող ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի մարզում, պետք է հրաժարվի երկիմաստ ակնարկներից և նստի բանակցային սեղանի շուրջ», - հավելել է Լեյլա Աբդուլլաևան: