ՆԱՏՕ-ն ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը: Այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Մենք հանդես ենք գալիս սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին», - ասել է նա: Ստոլտենբերգի խոսքով՝ հարկավոր է խոսել Մոսկվայի հետ: «Բայց նաև այն իրադրությունում, երբ հարաբերությունների բարելավում տեղի չի ունենում, մենք պետք է ի վիճակի լինենք կարգավորել բարդ հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ընդգծել է Ստոլտենբերգը: