19.04.2025
Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի Հարավաֆրիկյան շտամ

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի Հարավաֆրիկյան շտամը։ Այս մասին հայտնում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքը։


«Հայտնաբերվել է 28 դեպք, որոնք վերաբերում են բրիտանական տարբերակին, երկուսը՝ Հարավաֆրիկյան տարբերակին, բրազիլական տարբերակին վերաբերող դեպքեր չեն հայտնաբերվել», - ասված է Ռոսպոտրեբնադզորի հաղորդագրության մեջ:


Եվս 16 դեպքերում հայտնաբերվել են կորոնավիրուսի այլ մուտացիաներ։


ՌԲԿ-ն նշում է, որ կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին ՀԱՀ-ի իշխանությունները հայտնել են անցյալ տարվա վերջին: Նոր մուտացիան նախորդներից մոտ 50 տոկոսով վարակիչ է եղել։


Նոր շտամը կարող է վտանգավոր լինել նաեւ կրկնակի վարակվելու վտանգի պատճառով, իսկ արդեն մշակված պատվաստանյութերը՝ դրա դեմ ոչ արդյունավետ, նախազգուշացրել են Յոհանեսբուրգի Առողջապահության ազգային լաբորատոր ծառայության գիտնականները:


Փետրվարին ՀԱՀ-ից մուտացիայի բարձր վարակվածությունը հաստատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար