Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ Կասպից ծովում նավթի արդյունահանման և հետախուզման հետ կապված համատեղ նախագծեր իրականացնելու մեջ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը: «Իրանը հետևում է Կասպից ծովում նավթի արդյունահանման և հետախուզման հետ կապված համատեղ նախագծերի իրականացմանը և մենք հուսով ենք, որ տվյալ հարցը ակտիվորեն քննարկվելու է իրանա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում», - հայտարարել է Ռուհանին: Ռուհանին նաև ընդգծել է սահմանամերձ էլեկտրակայանների կառուցման կարևորությունը, մասնավորապես Խուդաֆարինը, ընդգծելով, որ տվյալ նախագիծը կօգնի խորացնել երկու երկրների միջև համագործակցությունը: Նա կարևորել է գիտատեխնիկական ոլորտում համագործակցության խորացումը: «Թեհրանը պատրաստ է Բաքվի հետ համագործակցել բոլոր տեխնոլոգիական ոլորտներում», - հայտարարել է Իրանի նախագահը: