23.11.2024
Լարսը փակ է բեռնատարների համար. կուտակումները պահպանվում են
prev Նախորդ նորություն

Ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցնեն երկկողմ շփումների. Սերգեյ Շոյգու

Ռուս-թուրքական հաջող տարածաշրջանային համագործակցության վերջին օրինակը Լեռնային Ղարաբաղն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Tengrinews.kz-ին տված հարցազրույցում:


«Հենց այդպես էլ ես կցանկանայի այն անվանել և ոչ մի այլ կերպ, - ասել է Շոյգուն։ - Որովհետև դրանում ներգրավված էին մեծ թվով փաստարկներ, տարրեր, մոտիվներ։ Չէ որ համաձայնեք, երբ իրար հետ թշնամանում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու հարևանները, նրանք, ում հետ ապրել ենք, ևս մեկ անգամ կկրկնեմ, և այսուհետ էլ կապրենք խաղաղության, համերաշխության և բարեկամության մեջ ... Մյուս կողմից՝ առկա է Թուրքիայի գործոնը, այդ իսկ պատճառով էլ պետք էր խոսել նաև թուրք գործընկերների հետ։ Մեր նախագահը տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի այդ ամենը տեղի ունենա։ Ընդ որում, անհրաժեշտ էր համոզել բոլորին։ ՉԻ եղել, որ մեկն ասեր. «Ես համաձայն եմ, միայն թե նրանց համոզեք»: Ոչ, համոզելու ստիպված էր բոլորին, անշուշտ: Եվ մեր գործընկերների կամ պաշտպանության նախարարների մակարդակով մենք խոսել ենք նաև մեր թուրք գործընկերների հետ։ Բայց այն, ինչ այսօր արվում է, առաջին հերթին այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց։


Երկրորդ՝ ես հույս ունեմ, որ հիմա ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն անցնեն երկկողմ շփումների և խոսեն միմյանց հետ, սկսեն խոսել։ Եվ այստեղ, իհարկե, շատ բան կախված է այն հարաբերություններից, որոնք Ռուսաստանում ստեղծվել են Թուրքիայի հետ։ Կան նաեւ նոր խաղացողներ, հին հարեւաններ են հայտնվում, բայց նրանք հայտնվում են իրենց առաջարկներով: Ես նկատի ունեմ Իրանը։ Դա ենթակառուցվածքների զարգացումն է, և երկաթուղին, և հիդրոէներգետիկան, և տրանսպորտային հաղորդակցությունը»։


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: