23.11.2024
Ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցնեն երկկողմ շփումների. Սերգեյ Շոյգու
prev Նախորդ նորություն

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով՝ կապված «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման հետ (դրանով մատակարարումները Ռուսաստանից Վրաստան են գալիս Հայաստան), տեղեկանում ենք «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրությունից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։


«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ժամանակ ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին Ադրբեջանի տարածքով ռուսական գազի տեղափոխման կարճաժամկետ պայմանագիր են ստորագրել», - գրում է ռուսական մատակարարը:


«Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ռուսական հատվածում պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի հետ սահմանը։ Աշխատանքները կարող են տեւել մոտ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը նախկինի պես կտեղափոխվի ՌԴ-ի եւ Վրաստանի սահմանով», - հավելում է «Գազպրոմ էքսպորտը»։


2020 թվականին «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել 2,209 մլրդ խորանարդ մետր գազ, 2021 թվականի հունվարին մատակարարումներն աճել են 9 տոկոսով՝ մինչեւ 310 մլն խորանարդ մետր: