Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել. «Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղը արդեն մեկ ամսից ավելի պայքար է մղում ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավսրիայի ժողովրդի վիշտը, մաղթում համբերություն զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին»: Ի պատասխան այս գրառման Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար: «Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»,- գրել է Կուրսը Twitter-ի իր միկրոբլոգում: