ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել են ՀՔԾ: Այս մասին ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ քրեական դատավարության օրենսգրքի 180 -181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու եւ ընթացքը լուծելու նպատակով», - ասել է նա: Դատախազությունից ավելի վաղ հայտնել էին, որ ուսումնասիրում է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի տեանյութը։ ՀԿՔ-ից հաստատել են, որ միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն հասցեարգրվել է իրենց կառույցին: Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ մայիսի 8-ի առավոտյան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուք է եղել, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում էր: