23.11.2024
Ե՞րբ կհանվի ռազմական դրությունը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Մոսկվան հույս ունի, որ նախընտրական շրջանը Հայաստանում կանցնի կառուցողական մթնոլորտում. ԱԳՆ

Մոսկվան արձանագրել է, որ Հայաստանում կողմերը կարողացել են համաձայնության գալ ընտրությունների անցկացման ժամկետի շուրջ և հույս ունի, որ նախընտրական շրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում՝ ուղղված երկարաժամկետ արդյունքի հասնելուն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նա շեշտել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը Ռուսաստանը դիտարկում է որպես երկրի ներքին գործ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն հունիսի 20-ին: