Ադրբեջանը, Թուրքիան և Կատարը կարող են համատեղ զորավարժություններ անցկացնել: Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Բաքվում Կատարի նոր դեսպան Ֆեյսալ բին Աբդուլլահ Համադ Աբդուլլահ ալ-Հինզաբի հանդիպման ընթացքում, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: «Զրուցակիցները նշել են ռազմական ոլորտում համագործակցության մեծ ներուժը, հետաքրքրություն են հայտնել այս համագործակցության զարգացման հետ կապված: Նշվել է զինծառայողների փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև ադրբեջանա-թուրքական-կատարական համատեղ զորավարժությունների անցկացումը՝ ռազմական հարաբերությունների զարգացման առումով», - ընդգծվում է տեղեկատվության մեջ: Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը, ղարաբաղյան հակամարտությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: