11.11.2025
Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները
07.08.2020
Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները

Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակներում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին և սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում: Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում, լրացնել հղումը, այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։ Մեր հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։ Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։ Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը Covid19-ի նկատմամբ: Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ»,- գրել է ռեկտորը: