25.11.2024
Հադրութում հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի. զեկույց
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում ռուս խաղաղապահների աջակցությամբ գյուղատնտեսական աշխատանքներ են սկսվել

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ձեռնամուխ են եղել գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անվտանգության ապահովմանը նոր ագրարային տարեշրջանին նախապատրաստվելիս: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ ֆերմերները սկսել են աշխատել Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտ գտնվող հողատարածքներում։


«Ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում կողմերի տարանջատման գիծը հաճախ անցնում է գյուղատնտեսական հողերով։ Նման խաղողի այգիներից մեկում մենք այժմ գտնվում ենք, որտեղ մինչև 20 մետրից ոչ ավելի սահմանազատման գիծը», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը։


Նրա խոսքով՝ այժմ այստեղ գարնանային աշխատանքներ են ընթանում սեզոնին նախապատրաստվելու ուղղությամբ, աշխատանքների անցկացման գոտում իրավիճակը հանգիստ է:


«Տարածաշրջանի խաղողագործները հնարավորություն են ստացել Տարվա տաք եղանակից հետո առաջին անգամ սկսել պլանտացիաներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը», - ասված է հաղորդագրության մեջ:


Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը:


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել Ղարաբաղում հրադադարի մասին: ՌԴ նախագահի հնչեցրած հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ից։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների ։


Կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայողների, 90 զրահամեքենաների, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայի քանակով: