16.06.2026
Պուտինը ցավակցել է Փաշինյանին հոր մահվան կապակցությամբ
18.12.2020
Պուտինը ցավակցել է Փաշինյանին հոր մահվան կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոր մահվան կապակցությամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: «Ընդունեք խորին ցավակցություն Վովա Նիկոլի մահվան կապակցությամբ։ Հոր կյանքից հեռանալը ծանր, անդառնալի կորուստ է։ Անկեղծորեն կիսում եմ ձեր ցավն ու վիշտը: Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջություն և տոկունություն այս դժվարին պահին», - ասված Է Պուտինի ցավակցական հեռագրում, որի տեքստը տեղադրված է կառավարության կայքում: VERELQ-ը հայտնել է, որ Փաշինյանի հայրը մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Ըստ մամուլի ծառայության՝ Փաշինյանին ցավակցական հեռագրեր են հղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: