Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ օգոստոսի 10-ին, բավարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ - VERELQ) կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։ VERELQ-ը հիշեցնում է, որ Լևոն Սարգսյանը ձերբակալվել էր Ռուսաստանում անցյալ տարվա նոյեմբերին։ Այս տարվա օգոստոսի 6-ին նա արտահանձնվել է Հայաստան։ Սարգսյանն անցնում է 11 տարի առաջ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով: Նշենք, որ Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ: