Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները գիշերել են Հանրապետության հրապարակում՝ անտեսելով եղանակն ու տեղացող ձյունը: Ցուցարարները վառարաններ են վառել, անգամ վառարանի վրա կարտոֆիլ պատրաստել՝ պլեճ: Գիշերվա ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները՝ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանը, "Հայրենիք" կուսակցությունից Արսեն Բաբայանը և մյուսները լուսանկարներ են հրապարակել վրանային հրապարակից, որոնք էլ ներկայացնում ենք ստորև: